Բելառուսի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեհաստանում եւ Լիտվայում ռազմականացված կազմավորման ստեղծման մասին, որը բելառուսական ընդդիմության հետ ոտնձգություն է կատարում հանրապետության ինքնիշխանության դեմ, ասել է Բելառուսի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Եվգենի Պիլեցկին։
Նրա խոսքով՝ այս ծայրահեղական կազմավորումները աշխատանք են տանում երկրի «տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կարգի հիմքերի եւ հասարակական անվտանգության դեմ ոտնձգություններ կազմակերպելու ուղղությամբ»։ ՆԳՆ ներկայացուցչի խոսքով՝ այդ կազմավորումների անդամները, ծրագրում են հարմար պատրվակներով վերադառնալ Բելառուս եւ ստեղծել «հինգերորդ շարասյուն»՝ «դիվերսիոն, ահաբեկչական եւ լրտեսական» գործունեության համար։





























