Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտգործնախարարի պաշտոնում նշանակել է արտգործնախարարի առաջին տեղակալ Սերգեյ Ալեյնիկին, հաղորդում է ԲԵԼԹԱ-ն:
Բացի այդ, Անդրեյ Լուկյանովիչը նշանակվել է Բելառուսի զինված ուժերի ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, նախկինում նա զբաղեցրել է ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալի պաշտոնը։
Նախագահը նշել է, որ նախօրեին նրանց հետ քննարկել է նոր պաշտոններում իրենց հետագա գործունեության բոլոր նրբությունները։





























