ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը նվաճել է Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Ֆինլանդիայի թիմին 2:0 հաշվով հաղթելուց հետո Հոլանդիայի հավաքականն ունի 24 միավոր եւ առավելությունը երկրորդ տեղում ընթացող Շվեդիայի հավաքականի նկատմամբ կազմում է 6 միավոր: Եթե, նույնիսկ, շվեդները կարողանան շրջանցել հոլանդացիներին` միեւնույնն է, աշխարհի փոխչեմպիոն Հոլանդիան խմբերում երկրորդ տեղը զբաղեցրած թիմերի մեջ կունենա լավագույն ցուցանիշը: Այսպիսով, արդեն հայտնի են Եվրո-2012-ի վեց մասնակիցներ: Դրանք են Ուկրաինայի, Լեհաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Հոլանդիայի հավաքականները: