Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգխը հայտարարել է, որ դեկտեմբերի 9-ին հնդիկ զինվորները կարողացել են կանխել երկրի սահմանը հատելու չինացի զինվորականների փորձը Արունաչալ-Պրադեշ նահանգի Տավանգ քաղաքում տեղի ունեցած բախման հետեւանքով, գրում է «Ъ»-ը։

«Դեկտեմբերի 9-ին Տավանգ քաղաքի Յանցզի շրջանում Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զորքերը ներխուժել են եւ փորձել խախտել ստատուս-քվոն։ Այդ փորձը վճռականորեն կասեցվել է մեր զորքերի կողմից ։ Մեր զորքերը խիզախորեն կանգնեցրել են մեր տարածք Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի զորքերի ներխուժումը եւ ստիպել նրանց վերադառնալ իրենց դիրքեր»,-ասել է նա։ 

Նախօրեին Հնդկաստանի Արունաչալ-Պրադեշ նահանգի արեւմուտքում բախում է տեղի ունեցել Հնդկաստանի եւ Չինաստանի զինվորականների միջեւ։ The Hindu թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ բախումների հետեւանքով մի քանի հնդիկ եւ չինացի զինվորականներ են վիրավորվել։