Վրաստանի արդարադատության նախարար Ռաթի Բրեգաձեն հայտարարել է, որ եթե չդադարեցվի Միխայիլ Սաակաշվիլու մահամերձ վիճակի մասին «սիմուլայցիոն արշավը», պատիժների կատարման ծառայությունը «ստիպված կլինի հրապարակել որոշակի կադրեր, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Բրեգաձեն հայտարարել է, որ Սաակաշվիլու դեպքում՝ նրա առողջական վիճակի հետ կապված, «տեղի է ունենում նրա իբր ծայրահեղ վիճակի մի ինչ-որ սիմուլյացիա», եւ գերատեսչությունն ունի դրա վիդեոապացույցները։

Նախարարը հավաստիացրել է, որ Սաակաշվիլին դիմում է անդամախեղման, որպեսզի առավելագույն չափով բարդացնի իր առողջական վիճակը եւ ազատ արձակվի։

Սաակաշվիլուն  Վրաստանում եւ արտասահմանում լիարժեք բուժում տալու հնարավորության կոչերը նախարարը գնահատել է որպես ճնշում դատարանի վրա։

Նրա խոսքով՝ վարվում է «մանիպուլյատիվ քարոզչություն», որն ուղղված է պետության դեմ եւ նպատակ ունի վարկաբեկել Վրաստանը։