Կոսովոյի առաջնորդները ստորագրել են Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու պաշտոնական հայտը, հաղորդում է AP-ն։

Կոսովոյի նախագահը, խոսնակը եւ վարչապետը պաշտոնապես ստորագրել են հայտ-նամակը, որը մտադիր են հինգշաբթի հանձնել ԵՄ-ում նախագահող Չեխիային։

«Սա նոր էջի բացում է»,- ասել է վարչապետ Ալբին Կուրտին։ «Առաջընթացը կախված կլինի խորը եւ փոխակերպող բարեփոխումներին մեր պատրաստակամությունից, որոնք ամրապնդում են մեր ժողովրդավարությունը եւ տնտեսությունը»: