Այս պահին կառավարության շենքի դիմաց ընթանում է «Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է» բողոքի ակցիան։ Բողոքի ակցիայի անցկացման մասին երեկ հայտարարել էր Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ կոչ անելով գնալ Հանրապետության հրապարակ՝ տիրոջ իրավունքով։

Կառավարության շենքի մոտ է նաև ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։