Թուրքիայում հայտարարել են  զբոսաշրջիկների համար կեցության նոր հարկ սահմանելու մասին։ Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հարկի դրույքաչափը կկազմի 2 տոկոս։ Այն կսկսի գործել 2023 թվականի հունվարի 1-ից:

Նշվում է, որ նոր երկտոկոսանցով հարկումը կվերաբերի այն զբոսաշրջիկներին, որոնք բնակություն կհաստատեն հյուրանոցներում, առողջարաններում,  բուտիկ-հյուրանոցներում, մոթելներում, պանսիոնատներում, գյուղերում, բարձրլեռնային տներում եւ կեմպինգներում: Բացի այդ, հարկ է գանձվելու այն զբոսաշրջիկներից, որոնք հանգստի ժամանակ բնակվելու են հանրային հյուրատներում, հանգստի կենտրոններում եւ ճամբարներում, բացառությամբ գիշերակացների: 

Դրա հետ մեկտեղ՝ հանրակացարաններում   եւ ճամբարներում ապրող ուսանողները բացառություն կլինեն։ Հարկումը կշրջանցի նաեւ օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմին։