Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է Մախաչկալայի Անժիի առաջարկը: Ռուսաստանի առաջնությունում հանդես եկող ակումբի ղեկավարությունը պատրաստ է եղել Մոուրինյոյին տարեկան 25 միլիոն եվրո աշխատավարձ վճարել:

Marca-ի տվյալներով, պորտուգալացի մարզիչը նույնիսկ չի քննարկել առաջարկը: Մոուրինյոյի պայմանագիրը Ռեալում ավարտվում է 2014-ին: