Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը հավանություն է տվել Գերմանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման գործարքին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ պայմանագրի արժեքը գնահատվում է 10 մլրդ եվրո։ Նշվում է, որ Բեռլինը նախատեսում է Վաշինգտոնից գնել 35 կործանիչ, ինչպես նաեւ հրթիռներ եւ այլ զինատեսակներ ու տեխնիկա։ Առաջին ութ F-35 ինքնաթիռները նախատեսվում է Գերմանիա մատակարարել 2026 թվականին։

Ամերիկյան կողմից ինքնաթիռներ գնելու գործարքն առաջին խոշոր նախագծերից է, որոնց շրջանակներում Գերմանիան ֆինանսավորում կստանա գերմանական զինված ուժերի հատուկ հիմնադրամից։