Ղրղըզստանի խորհրդարանի խոսնակ Նուռլան Շաքիեւն ընդհատել է բնապահպանության նախարար Դինարա Կուտմանովայի ելույթը ռուսերենի պատճառով։ Այս մասին ասվում է Sputnik «Кыргызстан» Telegram-յան ալիքում։
Կուտմանովան պետք է զեկուցեր Բիշքեկում սմոգի դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքի մասին։
Շաքիեւն ընդհատել է նրա ելույթը եւ նշել, որ զեկույցը պետք է շարունակել ղրղըզերենով։ Դրանից հետո նախարարն ընդհատել է ռուսերենով ելույթն ու շարունակել ղրղըզերենով։





























