Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ լուրջ չի ընդունում հակառուսական պատժամիջոցների մասին Անկարայի դիրքորոշման վերաբերյալ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքերը, հայտնում է CNN Türk-ը։
Թուրքիայի պետության ղեկավարի խոսքով՝ Բորելը չի կարող կարգավորել եւ ազդել Ռուսաստանի Դաշնության հետ Թուրքիայի փոխգործակցության վրա։
«Ես Բորելին որպես զրուցակից չեմ ընդունում։ Նա կարող է լինել միայն [Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլու] զրուցակիցը»,- ընդգծել է Էրդողանը։
Ինչպես հավելել է Թուրքիայի ղեկավարը, Եվրախորհրդարանի նախագահի կողմից նման հայտարարություն անելը «տգեղ» է։
«Նա [Բորելը] ոչ որակավորում ունի, ոչ էլ այդ հարցերի շուրջ որոշումներ կայացնելու կարողություն», - կարծում է Էրդողանը:





























