Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Արդարադատության նախարարության ղեկավար Ռատի Բրեգաձեի եւ Հատուկ ուղղիչ ծառայության դեմ՝ առանց թույլտվության իր պալատի տեսախցիկների տեսագրությունները տարածելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ տեսագրության կադրերը հնարավոր էր տարածել միայն քաղաքական գործչի թույլտվության դեպքում։
«Սա օրենքի կոպիտ խախտում է, որը որոշակի մասով ենթադրում է վարչական, որոշակի մասով՝ քրեական հանցագործություն։ Կոնկրետ այս դեպքում դա քրեական հանցագործություն է»,- ասել է փաստաբանը։
Նա հավելել է, որ Սաակաշվիլիի իրավունքները խախտվել են, բացի այդ, կադրերի տարածումը ճնշում է հասարակության կարծիքի վրա։





























