Ինտերնետում է հայտնվել Մուամար Քադաֆիի ընտանեկան վիդեոն, որտեղ նա բոլորովին նման չէ բռնապետի ու դաժան մարդու, այլ հոգատար ու սիրված ընտանիքի հայր:
2005 թվականին նկարահանված տեսանյութում Քադաֆին խաղում է թոռների հետ, համբուրում է նրանց եւ խոսում հետները:
Իր տանը Քադաֆին հանդիպում է կազմակերպել որդիներից մեկի, նրա կնոջ եւ թոռների հետ: Տեսանելի է, որ նա Քադաֆին հաճույքով է շփվում նրանց հետ եւ լավ ժամանակ անցկացնում:
«Արյունարբու տիրանը» միայն ժպտացել է, երբ թոռանն ուղղված «Դու սիրո՞ւմ ես ինձ», հարցին ստացել է պատասխան. «Ոչ», գրում է NEWSru.com-ը:
Այս պահին ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում Լիբիայի տապալված առաջնորդը:




























