ԱՄՆ Սենատը հավանություն է տվել պաշտպանական բյուջեին (NDAA), որով ռեկորդային 858 մլրդ դոլար է հատկացվում պաշտպանական ծախսերին, ինչը 45 մլրդ-ով ավելի է, քան առաջարկել էր նախագահ Ջո Բայդենը։

Սենատորները հավանություն են տվել NDAA-ին ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 83-11։

Դեմ են արտահայտվել լիբերալները, նրանք առարկում են մշտապես աճող ռազմական բյուջեին, դեմ են եղել նաեւ ֆիսկալ պահպանողականները, որոնք ծախսերի ավելի կոշտ վերահսկողություն են ցանկանում։

Քանի որ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատը նույնպես հավանություն էր տվել օրենքին, NDAA-ն կուղարկվի Սպիտակ տուն, որտեղ, ինչպես սպասվում է, Բայդենն արագ կստորագրի այն։

2023 ֆինանսական տարվա NDAA-ն արտոնում է 858 մլրդ դոլարի ռազմական ծախսեր եւ ներառում է 4,6 տոկոսով զինծառայողների աշխատավարձի բարձրացում, զենքի, նավերի եւ ինքնաթիռների գնման ֆինանսավորում, ինչպես նաեւ աջակցություն Թայվանին եւ Ուկրաինային։