Կիեւում մետրոյի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է բոլոր ուղղություններով։ Այս մասին հայտնել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն, հաղորդում է УНИАН-ը։ 

«Մետրոյի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է բոլոր ուղղություններով։ Ստորգետնյա կայաններն աշխատում են որպես թաքստոցներ»,-նշել է նա։ Կլիչկոն հիշեցրել է, որ օդային տագնապը շարունակվում է եւ կոչ է արել քաղաքացիներին մնալ թաքստոցներում: «Երթեւեկության վերսկսման մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-հավելել է նա։ 

Ավելի վաղ նա հայտնել է Դեսնյանսկի, Դնեպրի եւ Գոլոսեեւի շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հայտնի է նաեւ Խարկովշչինայում, մասնավորապես Խարկովում կրիտիկական ենթակառուցվածքի երեք օբյեկտների ուղսությամբ հարվածների մասին։

Թշնամու հրթիռային հարձակման հետեւանքով Խարկովի, Կիրովոգրադի, Դոնեցկի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում հոսանքազրկվել են մի շարք երկաթուղային հատվածներ։