Մոսկվան չափազանց դրական է վերաբերվում Թուրքիայի, Սիրիայի եւ ՌԴ-ի առաջնորդների հանդիպում անցկացնելու Էրդողանի գաղափարին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը։
«Չափազանց դրական»,-ասել է նա «ՌԻԱ Նովոստիին»՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանն ընդունել Էրդողանի գաղափարը։ «Մենք այժմ շփումներ ենք ունենում սիրիացի մեր բարեկամների հետ»,-հավելել է նա։





























