Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ առաջարկել է քննարկել ՌԴ անվտանգության ապահովման ընթացիկ հարցերը եւ հարեւան երկրների հետ փոխգործակցությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այսօր կքննարկենք երկրի համար տարբեր ուղղություններով անվտանգության ապահովման ընթացիկ հարցերը, ինչպես նաեւ կխոսենք մեր հարեւանների հետ  փոխգործակցության մասին՝ մեզ համար շատ կարեւոր առանձին ուղղություններով»,-ասել է նա։  

Նիստին զեկույցով հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ։