Սահմանադրական դատարանի դատավորներ Սեդա Սաֆարյանը եւ Հովակիմ Հովակիմյանը դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում երդվել են։

Սաֆարյանն ասել է, որ կապահովի Սահմանադրության գերակայությունը, եւ որ կգործի անկախ եւ անաչառ։

Հովակիմյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին իրեն ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրելու համար։

Նշենք միայն, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել ԱԺ այսօրվա արտահերթ նիստին։