«Ուկրէներգո»-ն արտակարգ դրություն է հայտարարել Ուկրաինայի էներգետիկ համակարգում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Դեկտեմբերի 16-ին Ուկրաինայի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքի վրա Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված զանգվածային հրթիռային գնդակոծության հետեւանքով տեղի է ունեցել Ուկրաինայի ՄԷՀ-ի սպառման ավելի քան 50 տոկոսի կորուստ, ինչը, Փոխանցման համակարգի օրենսգրքի 2.4 կետի համաձայն որոշում է համակարգային վթարի ռեժիմի սկիզբը», - նշել են ընկերությունում: