Բեռլինում ձերբակալվել են խոշոր ահաբեկչության նախապատրաստության մեջ կասկածվողները: Նրանք են 24-ամյա լիբանանցին ու Գազայի հատվածի 28-ամյա բնակիչը: Ոստիկանները հետեւել են նրանց վերջին մի քանի ամիսներին: Երիտասարդները ձերբակալվել են, երբ խանութից քիմիկատներ են գնել: Ենթադրաբար նրանք կարող էին օգտագործել այդ նյութերը պայթուցիկ սարք պատրաստելու համար:

Սեպտեմբերի 11-ի տարելիցի նախօրեին Գերմանիայում խստացրել են անվտանգության միջոցառումները: Կառավարական շենքերի մերձակայքում շուրջօրյա հերթապահում են ոստիկանության վերակարգերը: Այցելուների համար փակել են խորհրդարանի շենքը: