Թերթը այսօր եւս անդրադարձել է Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի վարձին:
Հիշեցնենք, որ երեկ «ՉԻ»-ն գրել էր, որ Մանուկ Վարդանյանի բնակարանի գազի վարձը կազմել է 800 հազար դրամ:
«Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Պետրոս Դեմիրճյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, թե հրապարակումը չի համապատասխանում իրականությանը: Այնուհետեւ վերջինս զանգել է «ՉԻ» խմբագրություն եւ հայտնել, որ նախարարի բնակարանի գազի վարձը կազմել է 14 հազար 140 դրամ»,- գրել է թերթը:
«ՉԻ»-ն իսկապես արձանագրում է, որ Մանուկ Վարդանյանը 800 հազար դրամ չի մուծել՝որպես իր բնակարանի գազի վարձ։ Այդքան կազմել է Մանուկ Վարդանյանին պատկանող առանձնատան, ժողովրդի լեզվով ասած՝ «դաչայի» գազի վարձը։ Ավելին՝ թերթը պարզել է, թե ինչից է գոյացել այդքան գումարը. նախարարն իր առանձնատան լողավազանն ու շոգեբաղնիքն է «աշխատեցրել», որից էլ գոյացել է 800 հազար դրամ գազի վարձը



























