Երեւանի Հալաբյան փողոցում երեկ 30 համար ավտոբուսներից մեկից (AM4140S)` ընթացքի ժամանակ, վարորդի անզգուշության պատճառով 18-20 տարեկան աղջիկ դուրս ընկավ: Թերթը գրում է, որ քանի որ ուղեւորները շատ էին, վարորդը չէր կարողանում փակել դուռը:

«Աղջկա ընկնելուց հետո էլ վարորդը չկանգնեցրեց ավտոբուսը: Ուղեւորներից մեկի դիտողությանը, թե պետք չէ այդքան շատ ուղեւորներ վերցնել, նա կոպտելով պատասխանեց. «Դու չի, որ ինձ դիտողություն պիտի անես», իսկ մեկ այլ ուղեւորի` ավտոբուսը կանգնեցնելու եւ գետնին անշարժ ընկած աղջկան օգնության հասնելու պահանջին ի պատասխան հայտարարեց. «Հա, ի՞նչ անեմ, որ ընկավ, չտեսա՞վ, որ լիքն էր, թող չնստեր: Գնացինք, գնացինք»»- գրել է «Երկիրը»` հավելելով, որ ավտոբուսը անսարք էր, առեջի դուռը բացվում էր, չէր փակվում, իսկ երբ փակվում էր, չէր բացվում: