Ռուսաստանի պետդումայի միջազգային գործերով հանձնաժողովն առաջարկել է վավերացնել Աբխազիայի եւ Հվ. Օսիայի հետ այդ երկրների տարածքում ռազմակայանների ստեղծման մասին համաձայնագիրը: Սպասվում է, որ փաստաթղթերը Պետդումայի պատգամավորները կքննարկեն սեպտեմբերի 21-ին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ այդ համաձայնագրերով սահմանվում է այդ հանրապետություններում ռուսական ռազմաբազաների գործելու, նաեւ այլ շարժական գույքի օգտագործման կարգը, ինչպես նաեւ որոշվում է ռազմակայանների անձնակազմերի, զինծառայողների եւ քաղաքական աշխատողների կարգավիճակը:

Նշենք, որ ՌԴ հարավային զինվորական օկրուգն իր մեջ ներառում է նախկին Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգը, Սեւծովյան եւ Կասպյան նավատորմը, ինչպես նաեւ Հայաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում գտնվող ռազմակայանները: