WikiLeaks-ը հրապարակել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնն Դերսի` 2006 թ. նոյեմբերի գաղտնի հեռագիրը, որտեղ խոսվում է «Ազադլըգ» («Ազատություն») հրատարակչության եւ ANS ադրբեջանական հեռուստաընկերության փակման մասին:

Դեսպանը մանրամասն նշում է, թե դա ինչպես է դա տեղի ունեցել, այդ թվում նոյեմբերի 24-ի իր խոսակցությունը Իլհամ Ալիեւի հետ, երբ հայտնի է դարձել Ազգային հեռուստառադիոխորհրդի որոշումը` ANS-ի հեռարձակումները դադարեցնելու վերաբերյալ: Սակայն սենսացիոն կարելի է համարել Ադրբեջանի արտգործնախախար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, որը նա արել է նոյեմբերի 27-ին Էնն Դերսի հետ հանդիպման ժամանակ:

Զեկույցից դատելով, կարելի է եզրակացնել, որ Դերսը մեծ ճնշում է գործադրել Մամեդյարովի վրա` հայտարարելով, որ երկկողմ հարաբերությունների ապագան հարցականի տակ է, եթե խնդիրը չլուծվի: Նախարարը համաձայնել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւին եւ այլոց` իրավիճակը քննարկելու համար: Մտահոգված լինելով` Մամեդյարովը ավարտել է խոսակցությունը հետեւյալ արտահայտությամբ` տեղի ունեցածը «բյուրոկրատական բթության» հետեւանք է: