Վաղարշապատում, սեպտեմբերի 8-ի վաղ առավոտյան ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել 40-ամյա Սուսաննա Ֆահրադյանը եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, դիմակավորված եւ ատրճանակներով ու ինքնաձիգներով զինված 7 անձինք պատուհանից մուտք են գործել իր տուն, ծեծի ենթարկել իրեն եւ ամուսնուն` 40-ամյա Վարդան Վարդումյանին, կպչուն ժապավենով կապել են իրենց եւ 3 երեխաներին ու հափշտակելով 150 եվրո, 1.300 դոլար, 3.500.000 դրամ եւ ոսկյա զարդեր` դիմել են փախուստի: Կատարվում է նախաքննություն: