Արարատի մարզի Վարդաշեն գյուղի սկզբնամասում, սեպտեմբերի 8-ին, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 25 ՏՏ 135 համարանիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի 13 ՍՏ 807 համարանիշի ավտոմեքենային:
Մինչ փրկարարների տեղ հասնելը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «ՎԱԶ 2106» ավտոմեքենայի վարորդ, 33-ամյա Աշոտ Միրզոյանը, ուղեւորներ` 18-ամյա Հասան Միրզոյանը, 17-ամյա Թոռնիկ Միրզոյանը, 18-ամյա Ալիկ Համզոյանը եւ «ԳԱԶ-3110» ավտոմեքենայի վարորդ, 28-ամյա Սուրեն Այվազյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց:



























