Թուրքիայի բարձրաստիճան դատախազը պահանջել է, որ Սահմանադրական դատարանն արգելափակի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությանը (ԺԴԿ) պատկանող բանկային հաշիվները, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Haberturk հեռուստաալիքին։
2021 թվականի մարտին գլխավոր պետական դատախազը գործ էր հարուցել ԺԴԿ-ի՝ Թուրքիայի մեծությամբ երրորդ կուսակցության դեմ՝ պահանջելով դրա արգելքը՝ քուրդ «զինյալների» հետ ենթադրյալ կապերի պատճառով։
Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինը խնդրել է, որ ԺԴԿ-ի բանկային հաշիվները, որոնցով նա միջոցներ է ստանում գանձապետարանից, «շտապ» արգելափակեն գործի քննության ընթացքում, հայտնում է Haberturk-ը։
Շահինը գործի մանրամասների վերաբերյալ իր կարծիքը Սահմանադրական դատարանին կներկայացնի հունվարի 10-ին։ Այնուհետեւ դատարանը ԺԴԿ-ին ժամանակ կտա բանավոր պաշտպանությունը նախապատրաստելու համար:
Բացի կուսակցությունը փակելուց, մեղադրական եզրակացության մեջ նաեւ ԺԴԿ-ի 451 անդամներին հինգ տարով քաղաքականությամբ զբաղվել արգելելու կոչ կա: Պարզ չէ, թե վերջնական դատավճիռը կարող է արդյոք կայացվել մինչեւ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան 2023 թվականի հունիսից ոչ ուշ։



























