Հայաստանում օձի խայթոցի հերթական դեպքն է գրանցվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 8-ին`ժամը 16.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ օձի խայթոցից Արագածոտնի մարզի Թալին քաղաքի  հիվանդանոց է տեղափոխվել Աշնակ գյուղի բնակիչ, 55-ամյա Արայիկ Շաբոյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: