Մարտի 1-ի էջը փակված չէ լինի այքան ժամանակ, քանի դեռ անկարող կլինենք վստահելի իշխանություն ձեւավորել։ Սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
«Մարտի 1-ի էջը միջազգային հանրության համար փակված էր արդեն 2008 թվականին. միջազգային կառույցները պատասխանատվությունն իրենց վրայից հանել էին դեռ այն ժամանակ։ Նրանք կարծես ասում էին՝ ինչպես կստացվի, այնպես էլ թող ստռացվի։ Մեր պարտականությունն էր հնարավորինս մեղմել այդ իրադարձություններին հաջորդած իրավիճակը, մեղմեցինք։ Այլ կերպ ասած, միջազգային կառույցներն այս ամբողջ ընթացքում արեցին ամեն բան, որպեսզի Հայաստանում վիճակը չսրվի։ Գուցե լավն էլ դա էլ։ Ամեն դեպքում, մարտի 1-ի էջը փակված է նրանց, բայց ոչ՝ Հայաստանի համար»,- նկատեց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաքներ էր կազմակերպել` բողոքելով ընտրությունները կեղծելու դեմ: Իշխանությունները մարտի 1-ին ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով սպանվեց 10 մարդ: Ընդդիմության 100-ավոր ներկայացուցիչներ ձերբակալվեցին, երկրում հայտարարվեց 20-օրյա արտակարգ դրություն:




























