Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը շատ հաճախ է հանդիպում  Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան` հայտարարեց ինքը` Նարեկ Սարգսյանը:

«Ես Գագիկ Բեգլարյանի հետ հին եւ ընկերական հարաբերություններ ունեմ եւ նրա հետ հանդիպում եմ շատ հաճախ»,- ասաց գլխավոր ճարտարապետը:

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ստիպված էր հրաժարական տալ զբաղեցրած պաշտոնից, երբ ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին: Նախքան Գագիկ Բեգլարյանի` քաղաքապետ ընտրվելը Նարեկ Սարգսյանն աշխատանքից ազատվել էր: Այնուհետեւ, արդեն քաղաքապետ Կարեն Կարապետյանը նրան վերադարձրել է եւ այժմ նա զբաղեցնում է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը: