Խաղային բիզնեսի անվանում կրող հեռուստաընկերություններն ու ռադիոընկերությունները վեց ամսվա ընթացքում պետք է վերանվանվեն։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ներկայացնելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, նախագծի հեղինակ Գեւորգ Պապոյանը։  

Նրա խոսքով՝ հարցն այն է, որ նույն անվանմամբ հեռուսատատեսությունն անուղղակի կերպով գովազդ է անում օնլայն ռեժիմով, ասոցացվում է խաղի հետ:

Պապոյանը հայտնեց, որ նախագծի ընդունումից 6 ամիս հետո գործող հեռուստաընկերությունները եւ ռադիոընկերությունները ստիպված կլինեն իրենց անվանումները փոխել եւ այնպիսի անվանումներ ստանալ, որոնք կապ չեն ունենա խաղային բիզնեսի հետ: