Թմրանյութերի պետական հսկողության ծառայության աշխատակիցները ազատ են արձակել ռեփեր Գուֆային, ով ձերբակալվել էր սեպտեմբերի 9-ի առավոտյան Յակուտսկի օդանավակայանում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այդ մասին Gazgolder լեյբլի մամուլի քարտուղար Նատալյա Մոստակովան:

Նրա խոսքով, ռեփերի մոտ ոչինչ չեն գտել, բայց անալիզների արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել է թեթեւ թմրանյութի հետքեր: Gazgolder կայքում հաղորդագրություն է հայտնվել, որ բռնվել է ոչ միայն երաժիշտը, այլ նաեւ նրա տնօրենը:

«Ձերբակալությունը տեղի է ունեցել օդանավի տրապի վրա, նրանց եւ բեռները ստուգել են, որից հետո նրան տարել են Թմրանյութերի պետական հսկողության ծառայության տեղական բաժանմունք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մոստակովը հայտնել է, որ ռեփերի` Յակուտսկում նախատեսված համերգը կայանալու է: Նրա խոսքով, երաժիշտը իրավապահ մարմիններից պահանջում է ներողություն խնդրել: «Դա առաջին միջադեպը չէ` կապված իրավապահ մարմինների անհիմն միջամտության հետ: Ավելի վաղ Պենզա քաղաքում իր համերգից հետո ձերբակալվել էր ռեփեր Բաստան եւ նրան ուղեկցող երաժիշտները»,-ասել է նա:

Ավելի վաղ ռեփերի կինը Gazeta.ru-ին հայտնել է, որ «ինքը երբեք էլ չի ժխտել, որ խոտ է ծխում, բայց մեզ մոտ արգելված չէ թմրանյութ օգտագործելը, իսկ նա իր մոտ ոչինչ չի ունեցել»: