Գեղանկարիչ Սամվել Հարությունյանի և նրա դստեր՝ դաշնակահար, երաժիշտ Արգինա Հարությունյանի՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ կարիքավորներին օգնելու հախուռն, ինքնաբուխ ցանկությունից ծնվեց այսօր գործող արդեն կազմակերպված բարեգործական նախաձեռնությունը, որ կոչվում է «ՏՈՒՐ ՁԵՌՔԴ»։

Նկարչի լավագույն քառասուն կտավների վաճառքից ստացված գումարի 30 տոկոսը կուղղվի բարեգործությանը։ Գնորդը կարող է մշտապես վայելել Սամվել Հարությունյանի գեղանկարների գունեղ, ոգեշնչող էներգետիկան՝ միաժամանակ հիշելով, որ այդ գնումով նաև բարեգործություն է կատարել՝ ընտրելով հինգ բարեգործական կազմակերպություններից որևէ մեկին.

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ՎԱՀԵ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ» ԿՐԹԱԲԺՇԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

«ՀԱՅ ՄԱՅՐԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ

«ԱՅԲ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Նախագծի մեկնարկը՝ 2023-ի հունվարի 1-ին: