ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում նահանջել եւ Ուկրաինայում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակավոր սառեցումը՝ կօգտագործի նոր հարձակման համար, հայտնում է Financial Times-ը։

Նրա խոսքով՝ Կիեւն առաջարկել է խաղաղ կարգավորման ծրագիր, սակայն Մոսկվան չի ընդունել նախաձեռնությունը։ Ուկրաինան առաջարկել է մինչեւ Սուրբ Ծնունդ զորքերը դուրս բերել. Սթոլթենբերգը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն չունի։

Նրա կարծիքով, ռուսական կողմը ցանկանում է սառեցնել հակամարտությունը, որպեսզի իր զինված ուժերին հնարավորություն տա վերախմբավորվել, վերազինվել եւ փորձել նոր հարձակում սկսել։

«Պատերազմը սկսել է Պուտինը: Նա կարող է այսօր ավարտին հասցնել այն՝ հեռանալով Ուկրաինայից»,- ասել է Սթոլթենբերգը։