Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն արձագանքել է Էրդողանի այն հայտարարությանը, թե թուրքական ռազմանավերը կուղեկցեն Գազա օգնություն տանող նավերին:

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն դիմել է Էրդողանին՝ հարցնելով. «Այդ ռազմանավերը մինչեւ ո՞ւր են ուղեկցելու օգնություն տանող նավերին: Ուղեկցելու են մինչեւ Գազայի նավահանգիստ, թե՞ միջազգային ջրային սահմանում են մնալու: Եթե Գազայի նավահանգիստ հասան, քո ճակատը կհամբուրեմ»,-ասել է քուրդ ընդդիմադիր կուսակցապետը: