Եգիպտոսի արտգործնախարարությունը Կահիրեում Իսրայելի դեսպանատան գրոհից հետո արտակարգ աշխատանքի ռեժիմի է անցել:

Չեղյալ են համարվել բոլոր աշխատակիցների արձակուրդները:  Եգիպտոսի վարչապետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել մայրաքաղաքում իրավիճակի վերաբերյալ:Կահիրեում ցուցարարները ներխուժել էին Իսրայելի դեսպանատան շենք: Հարձակվողները պոկել եւ այրել են Իսրայելի դրոշը, շենքի պատուհանից դուրս են նետել փաստաթղթեր, հաղորդում է ВВС-ին`:

Ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին, մեկ մարդ զոհվել է, մոտ 450-ը` տուժել:Անկարգությունների հետ կապված Եգիպտոսում Իսրայելի դեսպան Իցհակ Լեվանոնը, նրա ընտանիքի անդամները եւ դիվանագիտական առաքելության անդամները որոշել են հեռանալ հայրենիք: Իսրայելի իշխանությունները հրատապ խորհրդակցություններ են անցկացրել ԱՄՆ ղեկավարության հետ:

Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ օգոստոսին իսրայելական զինվորականների եւ պաղեստինյան գրոհայինների փոխհրաձգության արդյունքում եգիպտացի հինգ սահմանապահ էր զոհվել: