Թերթը գրում է, որ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անունը միշտ չէ, որ Նարեկ է եղել։ Նախկինում նա կրել է Նապոլեոն անունը։ «Թերթի թղթակցի հարցին ի պատասխան՝ գլխավոր ճարտապետը երեկ հաստատել է  այս տեղեկությունը։

«Հայրենական պատերազմի ժամանակ զոհված հորեղբորս անունով ինձ Նապոլեոն անվանակոչել պապս է հարկադրել ծնողներիս։

Ուսանողական տարիներին փոխվել է անունս իմ խնդրանքով, Հովհաննես Շիրազի միջամտությամբ»,- պարզաբանել է Սարգսյանը եւ մանրամասնել, որ Շիրազն առաջարկել է Նապոլեոն անունը փոխարինել Նշանով, բայց իր ընկերներից մեկի խորհրդով, այնուամենայնիվ, Նարեկ են կնքել»,- գրում է«Հայկական ժամանակ»-ը: