Լիբիայի ազգային անցումային խորհրդի զորքերը մտել են Բանի-Վալիդ (Bani Walid), որը Մուամար Քադաֆիին հավատարիմ զինվորների վերջին հենարաններից էր:
Մարտեր են ընթանում նաեւ Սիրտուի` Քադաֆիի հարազատ քաղաքի մոտակայքում, հաղորդում է Free Libya TV-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 6-ին ապստամբները համաձայնության են եկել քաղաքի պատվիրակների հետ, որ առանց մարտի իրենց վերահսկողության տակ կառնեն Բանի-Վալիդ քաղաքը:
Ավելի վաղ BBC-ն հայտնել էր, որ Մուամար Քադաֆիի որդիները` Սեյֆ-ալ-Իսլամն ու Մուտասիմը փախել են ապստամբների կողմից շրջափակված Բանի Վալիք քաղաքից: Քադաֆիին հավատարիմ ուժերի ձեռքին է մնում եւս երեք քաղաք:




























