Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկանշենկոն հայտարարել է, որ իր որդիներին չի պատրաստում որպես իր տեղի համար ժառանգորդ:
«Հիշեք. Ես երբեք ոչնչից չեմ վախեցել եւ չեմ վախենում: Ես երեկ չէ, որ իշխանության եմ եկել: Դրա համար, եթե ժողովուրդը որոշի, որ ինչ-որ մեկը պետք է իմ տեղում լինի, ապա Աստծու սիրուն: Սա հո «թագավորություն» չի: Ես իմ որդիներին չեմ պատրաստում որպես ժառանգորդ իմ տեղի համար, ինչպես որ նրանք են ասում»,-Լուկաշենկոյին մեջբերում է ԲԵԼՏԱ-ն:




























