Ես այսօր երկու հարցի եմ անդրադառնալու. Նախ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, ապա մեզ. Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանը, Ռուսաստանն ու Հայաստանը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Կառավարության շենքի մոտ ՀՅԴ-ականների ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանից որեւէ ակնկալիք Հայաստանն ունենալ չի կարող, Ռուսաստանը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է, մեր երկրներին կապում է բազմամյա բարեկամական հարաբերությունները, ուստի շատ բնական են այս օրերին հայ ժողովրդի ակնկալիքները Ռուսաստանից. «Այստեղ որեւէ դավադրություն փնտրել պետք չէ, Արցախն իսկապես մեր Ստալինգրադն է: Այս պայմաններում, երբ Ռուսաստանը պայքար է հայտարարել ֆաշիզմի դեմ, Մոսկվայում շատ լավ պետք է իմանան, որ մեկ դարից ավելի է, Հարվային Կովկասում Հայաստանն է, որ պայքարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ֆաշիստական քաղաքականության դեմ: Այդ պայքարում Հայաստանը ցանկանում է իր կողքին տեսնել իր դաշնակցին: Ճանապարհի ամեն ժամ փակ մնալը հայ հասարակության մեջ հարված է հասցնում ՌԴ հեղինակությանը»,-ասաց պատգամավորը: Անդրադառնալով Հայաստանին, նա ասաց. «Որքան էլ մենք դաշնակիցներ ունենանք, որքան էլ մեր մասինմտածեն, աշխարհում միակ պետությունը, որը ստեղծվել է հայերի անվտանգությունն ապահովելու համար, Հայաստանն է: Արցախում գտնվողն մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, ուստի նրանց գերությունից ազատելը ՀՀ իշխանության գործն է: Սակայն այս ընթացքում մենք լրիվ հակառակ կեցվածք ենք տեսել այս մարդկանցից: Այսօր այստեղ ենք հարցնելու. Ո՞ւմ են պետք ձեր կառավարական ինքնաթիռները, եթե այս օրերին չեն տեղափոխում բուժման կարիք ունեցող արցախցիներին, ում են պետք ձեր կառավարական առանձնատները, եթե նրանք չեն հյուրընկալել տուն վերադաառնալ չկարողացող արցախցիներին: Ո՞ւմ եք պետք դուք, որ ոչ միայն չեք կարողանում որևէ անվտանգային խնդիր լուծել, այլ ամեն անգամ, այսպիսի ճգնաժամերի ժամանակ, թշնամու հետ ձեռք ձեռքի տված, թիրախավորում եք հային ու հայությանը: Այն քաղաքական գործիչը, ով ուզում է Արցախից լվանալ ձեռքերը, հայ ժողովուրդը պետք է այդ մարդուց լվանա իր ձեռքերը»,- հայտարարեց Քրիստինե Վարդանյանը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ. «Ցույց տանք աշխարհին, որ հայը ապրելու իրավունք ունի», «Առանց Արցախ չկա խաղաղություն», «Ես հայրենիք եմ ուզում, դրա համար էլ դիմադրում եմ», «Բացեք Արցախի ճնապարհը», «Մեկ մարդ չի կարող որոել բոլորի ճակատագիրը», «Արցախի կողքին ենք», «Արցախը բեռ չէ, զրահաբաճկոն է»։ Նրանք երթի ընթացքում վանկարկում էին՝ «Արցախ, Արցախ», «Նիկոլն է փակել Արցախի ճանապարհը, Նիկոլ, դավաճան»:





























