Դանիայի թագավորական ընտանիքը կիսվել է Մարգարետ թագուհու եւ նրա որդիների՝ արքայազներ Ֆրեդերիկի եւ Յոահիմի հետ նոր պաշտոնական դիմանկարով, հաղորդում է Daily Mail-ը։
Տոնական լուսանկարում արքայազն Ֆրեդերիկը կնոջ՝ Մարիայի հետ եւ արքայազն Յոահիմը կնոջ՝ Մարիի հետ կանգնած են Մարգարետ II թագուհու շուրջ։
Դանիայի թագավորական ընտանիքի նոր դիմանկարը հրապարակվել է այն բանից հետո, երբ թագուհի Մարգարետը զրկել էր իր թոռներին թագավորական տիտղոսներից՝ «իրենց իսկ բարօրության համար»։ Արքայազն Յոահիմը հրապարակայնորեն դեմ էր արտահայտվել մոր որոշմանը եւ նույնիսկ վիճել էր եղբոր՝ արքայազն Ֆրեդերիկի հետ այդ որոշման պատճառով։ Այնուամենայնիվ թագուհին չի փոխել իր որոշումը եւ հունվարի 1-ից Յոահիմի երեխաները կզրկվեն տիտղոսներից։





























