Իսրայելի պաշտպանության նոր նախարար Յոավ Գալանտը նախկին գեներալ է, Բենիամին Նեթանյահուի հավատարիմ դաշնակիցը եւ զավթված Արեւմտյան ափին իսրայելական բնակավայրերի մոլի կողմնակիցը, տեղեկացրել է AFP-ն։
64-ամյա Գալանտը 2005թ. ղեկավարել է իսրայելական զորքերի ելքը Գազայի հատվածից, իսկ հետո եղել է ՀԱՄԱՍ-ի դեմ «Ձուլածո արճիճ» հարձակողական գործողության հրամանատարը 2008-2009թթ.։
2015թ. քաղաքականություն մտնելու պահից նա զբաղեցրել է կրթության, բնակարանաշինության եւ իմիգրացիայի նախարարների պաշտոնները, ինչպես նաեւ ակտիվորեն աջակցել է իսրայելականն բնակավայրերի հարցին, որոնք միջազգային իրավունքով համարվում են անօրինական, եւ որտեղ այսօր ապրում է մոտ 475 000 պաղեստինցի։
Որոշ դիտորդներ Նեթանյահուի նոր կառավարության պայմաններում մտավախություն ունեն զավթված Արեւմտյան ափի վերաբերյալ քաղաքականության արմատական փոփոխության հարցում։
Շլոմո Նեեմանը, որը գլխավորում է Յեշայի խորհուրդը, խումբ, որը ներկայացնում է Իսրայելի պաղեստինցիներին, որոնք ապրում են Արեւմտյան ափին, ողջունել է Գալանտին նրա նշանակումից առաջ։
«Յոավ Գալանտը մեկն է, որը շատ բան է արել Եհուդայի երկրի եւ Սամարիայի համար»,- ասել է նա՝ օգտագործելով հրեական աստվածաշնչյան տերմինները Արեւմտյան ափի մասին։
Նշանակման նախօրեին Գալանտի նախորդը՝ Բենի Գանցը, խոսել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ ընդգծելով «կարեւոր կապերը», որոնք գոյություն ունեն իսրայելական պաշտպանական իսթեբլիշմենթի եւ քաղաքական էշելոնի ու Պաղեստինյան վարչակազմի միջեւ»։
Գալանտը ծնվել է միջերկրածովյան Յաֆո նավահանգստում 1958թ., Հոլոքստը վերապրած լեհերի ընտանիքում, նա կադրային զինվորական է։
Նա եղել ծովային հետեւակի էլիտար ստորաբաժանման սպա, որը հայտնի է որպես Նավատորմիղ-13, երբ այդ ստորաբաժանումը 1978թ. գործողություն էր իրականացնում պաղեստինյան ՖԱԹՀ շարժման դեմ Լիբանանում։ Այդ ժամանակ սպանվել է 20 պաղեստինցի գրոհային, ինչը մտել է իսրայելական բանակի պատմության մեջ։
Գալանտը գեներալ է դարձել 2002թ.՝ աշխատելով որպես նախկին վարչապետ Արիել Շարոնի զինվորական կցորդ։
Ավելի ուշ Գալանտը դարձել է հարավային զինվորական հրամանատարության հրամանատար՝ պատասխանատու լինելով 2005թ. Գազայի հատվածից Իսրայելի հեռանալու համար, ներառյալ 8 000 պաղեստինցիների տարհանումը պաղեստինյան անկլավից։
Այնուհետեւ նա եղել է Գազայում «Ձուլածո արճիճ» 22-օրյա իսրայելյան գործողության հրամանատարը, այդ ժամանակ սպանվել են 1 440 պաղեստինցի եւ 13 իսրայելցի։
Միավորված Ազգերի Կազմակերպության հաշվետվությունում Իսրայելը եւ ՀԱՄԱՍ-ը մեղադրվում են այդ հակամարտության ժամանակ կատարած ռազմական հանցագործությունների մեջ։
2010թ. նշանակվել է բանակի շտաբի պետ՝ հայտնվելով մի սկանդալային պատմության մեջ, որը կապված էր իր տան կառուցման համար պետական հողի յուրացման հետ։ Հետաքննության հաշվետվությունը հանգել էր այն բանին, որ խնդրագիր էր ներկայացվել գերագույն դատարան, որը քրեական պատասխանատվության չէր ենթարկել նրան, բայց ստեղծել էր պոտեցնիալ իրավաբանական խնդիրներ Գալանտի նշանակման համար։
Նրա փոխարեն ընտրվել էր Բենի Գանցը, որին Գալանտն այժմ փոխարինել է պաշտպանության նախարարությունում։
Բանակից հեռանալուց հետո նա դարձել է ֆրանս-իսրայելական մագնատ Բենի Շթայնմեցին պատկանող հորատող ընկերության տնօրեն, բայց հեռացել է 2014թ., որպեսզի զբաղվի քաղաքականությամբ։
2015թ. Գալանտը զբաղեցրել է բնակարանային շինարարության նախարարի պաշտոնը «Կուլանու» աջ կենտրոնամետ կուսակցության կազմում, չնայած ավելի ուշ՝ 2019թ. միացել է Նեթանյահուի «Լիկուդին»։
Նեթանյահուի նախորդ կառավարություններում Գալանտը զբաղեցրել է իմիգրացիայի եւ կրթության նախարարի պաշտոնը 2019-2021թթ.։





























