Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հատուկ գործողության ավարտից հետո պետք է Գրոզնիում դատել, միայն այդ կերպ արդարությունը կհաղթի, կարծում է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուղիղ գծի ընթացքում հատուկ գործողության գոտու մարտիկները հարցրել են Կադիրովին, թե որտեղ պետք է դատել Զելենսկուն, երբ նրան դուրս բերեն «իր բունկերից», եւ ՀՌԳ-ն ավարտվի:
«Ես կարծում եմ... Զելենսկուն ավելի լավ է Գրոզնիում դատել: Կիեւում արդարություն չի լինի, իսկ արդարությունը պետք է հաղթանակի... Մենք նրան դուրս կբերենք... եւ ցույց կտանք, թե որտեղ նա պետք է լինի, արագ այդ տականքի վերջը կտանք»,- պատասխանել է Չեչնիայի ղեկավարը:





























