72 տարեկան հասակում մահացել է Էստոնիայի նախկին վարչապետ, Տալլինի նախկին քաղաքապետ Էդգար Սավիսաարը։

ERR-ը հայտնում է, որ Էդգար Սավիսաարը մահացել է ցերեկը՝ Իդա-Տալլինի կենտրոնական հիվանդանոցում։

Սավիսաարը էստոնացի քաղաքական գործիչ է եւ Էստոնիայի ժողովրդական ճակատի հիմնադիրներից մեկը։ Նա Էստոնիայի վարչապետն է եղել 1990-1992 թվականներին։

1991 թվականին Սավիսաարի գլխավորությամբ Ժողովրդական ճակատի հիման վրա ստեղծվել է Կենտրոնամետ կուսակցությունը, որը նա կարճ ընդմիջումներով ղեկավարել է մինչեւ 2016 թվականը։