Նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ԱՄՆ կառավարության 2023 ֆինանսական տարվա ֆինանսավորման  օրինագիծը, բյուջեն կազմում է 1,66 տրլն դոլար, նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։

Բայդենը Սանտա Կրուսում հանգստանալու ժամանակ ստորագրել է օրինագիծը, որը Կոնգրեսն ընդունել էր անցած շաբաթ։

Օրենքը ներառում է  ռեկորդային ռազմական ֆինանսավորում, արտակարգ օգնություն Ուկրաինային, լրացուցիչ օգնություն սահմանափակ հնարավորություններով ուսանողներին, լրացուցիչ ֆինանսավորում աշխատողների իրավունքների պաշտպանության եւ լրացուցիչ ռեսուրսներ պրոֆեսիոնալ ուսուցման, ինչպես նաեւ ընտանիքներին, վետերաններին եւ ընտանեկան բռնությունից փախչող անձանց ավելի մատչելի բնակարաններով ապահովելու համար։