Կնեսետը «Լիկուդի» անդամ Ամիր Օհանային ընտրել է խորհրդարանի խոսնակ՝ Իսրայելի 37-րդ կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունից առաջ։ Նախկին կառավարություններում նախարար աշխատած Օհանան առաջին բացահայտ գեյն է Կնեսետում, որն զբաղեցնում է այս պաշտոնը, տեղեկացրել է Times of Israel-ը։
«Ես խոստանում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի արդարացնեմ ինձ ցուցաբերված վստահությունը»,- ասել է նա քվեարկությունից հետո։
Կնեսետում ամենանշանակալի պաշտոններից մեկն զբաղեցնելով՝ խոսնակն զգալի ազդեցություն է ձեռք բերում օրենսդրական օրակարգի ձեւավորման, տեմպերի, ինչպես նաեւ օրենսդրական նստաշրջանների անցկացման հարցերում։
Օհանան մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության եւ հանրային անվտանգության նախարարի պաշտոնը, իսկ նախկին պաշտոնին նրա բարձրացումը 2019թ. նրան դարձրեց առաջին գեյ նախարարն Իսրայելում։
Խոսնակ ընտրվելուց հետո ունեցած առաջին ելույթում Օհանան շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին նրա «քաջության եւ վստահության» համար՝ իր թեկնածությունն առաջադրելու հարցում եւ ասել է, որ ինքը եւ «Լիկուդի» առաջնորդը «միասին երկար ճանապարհ են անցել» եւ «Աստծո օգնությամբ կշարունակեն իրենց գործը»։
«Լիկուդի» որոշ ծայրահեղ աջ եւ ուլտրաօրթոդոքս գործըկերներ հոմոֆոբ դիրքորոշում են հայտնել՝ հայտարարելով նաեւ, որ անհրաժեշտ է վերադարձնել այժմ արգելված կոնվերսիոն թերապիան։





























