Ժամանակն է, որ ներգաղթյալները ռուսերենի քննություն տան: Այդ մասին «Վեստի վ սուբոտու» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է պետդումայի խոսնակ Բորիս Գրիզլովը:
Հատկանշական է, որ Գրիզլովը հնչեցրել է կոշտ տարբերակը. նա ցանկանում է ռուսերենի իմացություն նախքան Ռուսաստան ներգաղթելը, քննությունը պետք է անցկացվի այն երկրների հյուպատոսություններում, որտեղից գալիս են ներգաղթյալները:
«Ռուսաստանի բնակչության 10 տոկոսը կազմում են ներգաղթյալները, ովքեր մեզ մոտ են գալիս աշխատելու: Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ օրենք ընդունվի ռուսերենի անհրաժեշտության մասին, որպեսզի Ռուսաստան գալով աշխատանքի իրավունք ստանան»,-հայտարարել է նա:
Նշենք, որ Հայաստանից աշխատանքային ներգաղթյալները ամենից շատ նախընտրում են գնալ Ռուսաստան (94 տոկոս):



























