Ս.թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամ` պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը այցելել են 1-ին հատուկ բանակային կորպուսի ենթակայության զորամասեր և պաշտպանական բնագծեր։

ԱԺ հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Կորպուսի հրամանատար` գեներալ մայոր Արտակ Բուդաղյանի ուղեկցությամբ ուսումնասիրվել են առաջնագծում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքները և այլ ուղղություններ։

Ամանորի կապակցությամբ մի շարք զինվորականներ պարգևատրվել են նվերներով։

Պատգամավորական այցին մասնակցել է նաև 44 օրյա պատերազմում նահատակված, քաջարի զինվոր Էդգար Մարգարյանի մայրը` Արսինե Սահակյանը, ով նույնպես նվերներ է հանձնել զինվորներին։