Թուրքական Հաթայ շրջանում հատուկ գործողության ընթացքում կալանավորվել է ահաբեկչության մեջ կասկածվող ավելի քան 30 մարդ, տեղեկացրել է Sabah թերթը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ հարավարեւելյան Հաթայ շրջանի ոստիկանական վարչությունը կալանավորել է ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» 16 ենթադրյալ անդամի եւ «Իսլամական պետության» 17 գրոհայինի։

Նշվել է, որ խուզարկությունների ժամանակ առգրավվել են հրացան, ատրճանակներ, զինամթերք եւ թմրանյութեր։